National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2011
Խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները
1 / 3

Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 24-ին խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների «TV ideal» մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները: Նրանք ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին, որից հետո հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ:

ԱԺ փոխնախագահն իր խոսքում անդրադարձավ խորհրդարանի գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի, ներկայացրեց ԱԺ ընտրակարգը, օրենքների ընդունման գործընթացը, խորհրդարանի գործառույթները:

Դպրոց-ստուդիայի սաներն ԱԺ փոխնախագահին ուղղեցին պատգամավորների գործունեության, միջազգային իրադրության, երկպալատանի խորհրդարանի, լրատվության, խոսքի ազատության խնդիրների մասին իրենց հարցերը, որոնց վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը պարզաբանումներ տվեց` լսելով նաեւ ապագա լրագրողների տեսակետներն ու կարծիքները:

Հանդիպումից հետո «Բաց դաս»-ի մասնակիցները խորհրդարանի նիստերի դահլիճում մտերմիկ զրույց ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԱԺ նախագահը կարեւորեց լրագրողի մասնագիտությունը եւ նրա դերը հասարակական կարծիքի ձեւավորման մեջ, հորդորեց  դպրոց-ստուդիայի սաներին`  իրենց ապագա աշխատանքային գործունեության մեջ լինել օբյեկտիվ եւ անաչառ: Խորհրդարանի պատանի հյուրերի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ընտրական օրենսդրությանը, ԱԺ  ձեւավորմանը, մասնավորապես համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերին:

Երեխաների եւ ԱԺ նախագահի զրույցն ավարտվեց ավանդական դարձած համատեղ լուսանկարով:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am